Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Թուրքիայի և ԻՊ-ի կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել

Թուրքիայի և ԻՊ-ի կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել
23.02.2016 | 14:30

Գաղտնազերծվել են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի համագործակցությունը։ «Ջումհուրիյեթի» կայքը գրել է, որ ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում, բավական ընկերական են, զրուցակիցները միմյանց «եղբայր» են կոչում: Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ նրանք սահմանի մոտ հանդիպումներ են ունեցել։ Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբայր, դու էլ ես թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ